
Հայաստանի 27 քաղաքացի 5 օր է Դոմոդեդովո օդանավակայանում են

Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին չեն ընդունում Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Մաթևոսյան հյուրատունը և տեսանյութ հրապարակել: Գրառման մեջ նշվում է.
«ՀՀ 27 քաղաքացիներ արդեն 5 օր սպասում են հայրենիք վերադարնալուն Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում:
Ապրիլի 27-ին նախատեսված է թռիչք և քաղաքացիները պնդում են, որ Դոմոդեդովո օդանավակայանից թռիչք է իրականացնելու դատարկ ինքնաթիռ»։
Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում գտնվողների խոսքով` օդանավակայանի անձնակազմը և օդանավակայանը թույլ է տալիս քաղաքացիների թռիչքը դեպի Հայաստան, իսկ մեր քաղաքացիներին մերժում են Հայաստանից և ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.facebook.com/matevosyanshouse/videos/224295425497184/?t=0