Բաժիններ՝

«25-ից 23 ֆուտբոլիստները հիվանդ էին, բոլորը հազում էին, բայց թեստ չհանձնեցինք»․ Լուկակու

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ասել է, որ թիմի մեծ մասը հիվանդացել է ձմռանը:

«Դեկտեմբերին ունեցել ենք հանգստյան օր, մենք վերադարձանք մարզման: Երդվում եմ, որ 25 խաղացողներից 23-ը հիվանդացել են: Ես չեմ կատակում:

Հունվարին մենք խաղացինք «Կալիյարիի» հետ, իսկ խաղից մոտ 25 րոպե անց մեր պաշտպաններից մեկը հեռացավ դաշտից: Նա չկարողացավ շարունակել և շատ թուլացավ։

Բոլորը հազում էին, ջերմություն ունեին: Ես դողում էի։ Ես տարիներ շարունակ տենդ չեմ ունեցել:

Խաղից հետո Պումայի հյուրերի հետ նախատեսված ճաշ էր, բայց ես շնորհակալություն հայտնեցի նրանց և գնացի քնելու: Այն ժամանակ մենք կորոնավիրուսի համար թեստեր չենք անցել, այնպես որ, երբեք հաստատ չենք իմանա»,-  ասել է Լուկակուն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս