
«Ռեալը» կարող է փոխանակել Յովիչին «Նապոլիի» կիսապաշտպանի հետ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարող է լքել թիմն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է Goal.com-ը:
Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիները չեն ցանկանում մեծ գումարներ ծախսել կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին և կարող են սերբին օգտագործել հնարավոր գործարքներում:
«Ռեալը» հետաքրքրված է «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիզով և կարող է Յովիչի հետ փոխանակում առաջարկել: Հնարավոր է նաև իսպանացու համար որոշակի հավելավճար առաջարկել:
Ենթադրվում է, որ «Նապոլին» կարող է համաձայնել գործարքի հետ, քանի որ հնարավոր է հարձակվող Արկադիուս Միլիկի հեռանալը։
Սիրարփի Աղաբաբյան