
Ռուսաստանում ավելացել է աղի նկատմամբ պահանջարկը

Ռուսաստանում ապրիլին կերակրի աղի նկատմամբ պահանջարկը մեծացել է: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ դա կարող է կապված լինել ՌԴ առողջապահության նախարարության այն հայտարարության հետ, որ աղ պարունակող լուծույթը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի կանխարգելման համար:
Նշվում է, որ կերակրի աղ արտադրողները մեծացրել են իրենց արտադրության, պահուստային մնացորդների և այս ապրանքատեսակների բեռնափոխադրման ծավալները: Առողջապահության նախարարությունն ապրիլի սկզբին հայտնել էր, որ աղ պարունակող լուծույթով քթի խոռոչի լվացումը նվազեցնում է վիրուսային և բակտերիական վարակների քանակը: Այդ գործողությունը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի կանխարգելման համար, եթե այն կիրառվի այլ պաշտպանիչ միջոցառումների հետ:
Ընկերությունները նշում են, որ այդ հայտարարությունից հետո աղի պատվերների քանակն ավելացել է 20 տոկոսով:
Չնայած պհանջարկի ավելացմանը՝ աղի գները արտադրողների մոտ չեն փոխվել: