
Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն օգտվել Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից․ Իտալիայում ՀՀ դեսպանատուն

Իտալիայում ՀՀ դեսպանությունը Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիներին տեղեկացնում է, որ հնարավորություն կա օգտվելու Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից։
«Ըստ «Բելավիա» ընկերության պաշտոնական կայքի, այս պահի դրությամբ առկա են ապրիլի 24-ի և դրանից հետո ընկած ժամանակահատվածի համար նախատեսված թռիչքների տոմսեր։
Սույն հայտարարությունը կրում է տեղեկատվական բնույթ և Իտալիայում ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում փոփոխվող հանգամանքների պատճառով Հռոմ-Մինսկ-Երևան թռիչքի հնարավոր չեղարկման համար»,- ասված է հայտարարության մեջ։