
«Մենք հանդիսատես կտեսնենք տրիբունաներում միայն պատվաստանյութի մշակման դեպքում»․ Իտալիայի առողջապահության փոխնախարար

Իտալիայի առողջապահության փոխնախարար Սանդրա Զամպան կարծում է, որ կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված ստեղծված իրավիճակում Ա Սերիայի վերսկսումը տրիբունաներում երկրպագուների հետ անհավանական է:
«Ես հավատում եմ, որ մրցաշրջանի վերսկսումը շատ դժվար է, և ես այս հարցն առաջնային չեմ համարում: Կարծում եմ, որ կարող ենք սպասել ևս մեկ ամիս:
Տրիբունաներում երկրպագուների մենք կտեսնենք միայն լիարժեք անվտանգություն ունենալու դեպքում, և դա տեղի կունենա այն ժամանակ, երբ պատվաստանյութը մշակվի:
Կարծում եմ, որ ոչ մի վատ բան չի պատահի, եթե սպասեք ևս մեկ ամիս, նույնիսկ մինչև մրցաշրջանի վերսկսումը՝ առանց հանդիսականների: Եթե ակումբները կարողանան դա անել, նրանց առաջարկները կգնահատվեն»,- ասել է Զամպան:
Սիրարփի Աղաբաբյան