Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Նիկոս Դենդիասի հետ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի 15-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցաել իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հետ:
Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել նոր տիպի կորոնավիրուսի հետագա տարածման կանխարգելման և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակում ձեռնարկվող քայլերին:
Նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից իր զորակցությունn է հայտնել եղբայրական հույն ժողովրդին՝ համավարակի դեմ մղվող պայքարում:
Առանձնահատուկ ընդգծելով միջազգային համագործակցության և փոխօգնության ամրապնդման դերը գլոբալ մարտահրավերների հասցեագրման գործում՝ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները շեշտել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակի կարևորությունը:
Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: