
«Ձեռքներդ հեռու պահեք Առաքելական եկեղեցուց և հայոց Վեհափառից». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ձեռքներդ հեռու պահեք Առաքելական եկեղեցուց և հայոց Վեհափառից
Նեոբոլշևիկյան ռեժիմը ցնցումների մեջ է ընկել,որ հայոց Վեհափառը առաջարկել է փոխել Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Պողոսների իշխանությունը,հավատարիմ մնալով բոլշևիկյան ավանդույթներին,հարձակվել է Վեհափառի վրա: Այստեղ են ասել. տո այ տրանսգենդերության պաշտպաններ և կարաբինաներ ընդունողներ,ձեռքներդ հեռու պահեք մեր եկեղեցուց: Առաքելական եկեղեցին դիմացել է պարսկական,բյուզանդական,արաբական,զանազան աղանդավորական ,այդ թվում` պավլիկյան ( պողոս բառից է) ,մոնղոլ-թաթարական,թուրքական ու բոլշևիկյան հարձակումներին,սա էլ կանցնի: Լավ իմացեք` Հայկը տապալելու է Բելին և բոլոր կուռքերն ու կռապաշտները կհայտնվեն պատմության աղբանոցում:
Հ.Գ.
Իսկ ով ինչից խոսի,դուք լավ կանեք` խոսեք 30 արծաթից,սորոսական գրանտներից ու տրանսֆեստիտների քարոզից»: