Դավթաշենի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է գետը

Ապրիլի 14-ին, ժամը 18:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է գետը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդին և երկու ուղևորի տեղի ուժերով դուրս են բերել գետից. վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930