
«Ես իմ օրվա 24 ժամը տալիս եմ Հայաստանի ընտրանուն». Խոակին Կապարոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ Խոակին Կապարոսն այս օրերին ևս շարունակում է հեռահար աշխատել հավաքականի մյուս մարզիչների հետ և փորձում է գտնել նոր ֆուտբոլիստների:
Կապարոսի խոսքը փոխանցում է Eurosport-ը: Իսպանացի մասնագետի խոսքով` ինքն ամեն օր կապի մեջ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ինչպես նաև Մ21 տարեկանների գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի հետ: «Ես իմ օրվա 24 ժամը տալիս եմ Հայաստանի ընտրանուն, և իմ օգնականները ինձ են տալիս այն ֆուտբոլիստների տեսանյութերը, որոնք դեռևս հանդես չեն եկել ընտրանու կազմում: Մինչ Հայաստանի թիմի մարզիչ նշանակվելս արդեն իսկ խոսել էի Մխիթարյանի հետ: Նա Հայաստանի ֆուտբոլիստի իսկական օրինակ է ծառայում: Նա օժտված է նաև մարդկային լավ որակներով»,- ասել է մարզիչը:
Կապարոսին ամենից շատ դուրս է գալիս հայ ֆուտբոլիստների նվիրվածությունը հայրենիքին: