
«Հրաշալի կլիներ Կլոպի մոտ խաղալը». Գարի Նևիլ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Գարի Նևիլը պատասխանել է այն հարցին, թե Պրեմիեր լիգայի ներկայիս 20 գլխավոր մարզիչներից ո՞ւմ հետ կցանկանար աշխատել:
«Ես կնշեի Յուրգեն Կլոպին: Ես պարզապես նայում եմ, թե ինչպես են խաղում նրա թիմերն այս պահին. նրանք հարմարվում են: Նրանք վերահսկողության իսկապես մեծ տոկոս ունեն, բայց նաև հակագրոհի են դիմում, նրանք միշտ խաղի մեջ են: Նրանք պոնիներ չեն, որոնք կրկնում են միևնույն հնարքը: Կլոպը միշտ լի է էներգիայով և վստահությամբ, միշտ զգացվում է, որ նա ցանկանում է հարձակվել:
Ակնհայտ է, որ Պրեմիեր լիգայում կան նաև այլ հիանալի մարզիչներ: Պեպ Գվարդիոլան բոլոր ժամանակների մեծագույն մարզիչներից մեկն է, բայց ես կարծում եմ, որ Կլոպը նա է, ում մոտ խաղալը հրաշալի կլիներ»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը