Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 9 շիրակցի բուժում է ստանում
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 9 շիրակցի հիվանդ է բուժում ստանում: Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Տարածման սկզբից մինչ այս պահը մարզում արձանագրվել է 20 հաստատված դեպք՝ 8 անձ առողջացել և դուրս է գրվել, որոնցից 3-ն ապրիլի 13-ին, ընդ որում նրանցից մեկը 86 տարեկան քաղաքացի է, 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում: Գրանցվել է մեկ մահվան դեպք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 400-ից ավելի քաղաքացի։
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 9 շիրակցի հիվանդ է բուժում ստանում: Տարածման սկզբից մինչ այս…
Gepostet von ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ am Montag, 13. April 2020