Բաժիններ՝

«Կորոնավիրուսով վարակված զինծառայողների շրջանում ծանր կամ ծայրահեղ ծանր դեպքեր չկան». Սահակ Օհանյան

Ներկա պահին ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողների շրջանում ծանր կամ ծայրահեղ ծանր դեպքեր, կամ արհեստական շնչառական շարքին միացված զինծառայողներ չկան:

Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

Նա նպատակահարմար չգտավ բարձրաձայնել ինքնամեկուսացվածների  թվաքանակը` ելնելով որոշակի գաղտնիությունից:

«Բուժվողների թիվն էլ չեմ հրապարակի, կարող եմ ուղղակի հավաստիացնել, որ այդ թիվը շատ չնչին է: Կարող եմ նաև ուրախացնել, որ ունենք արդեն բուժումն ավարտած և հետագա զինվորական ծառայության դուրս գրված զինծառայողներ: Այսօր առավոտյան ժամը 11-ի դրությամբ 6 զինծառայող ավարտել է բուժումը և դուրս է գրվել` շարունակելու հետագա ծառայությունը»,- նշեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս