Բաժիններ՝

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոում պատրաստում են պաշտպանիչ դիմակներ

Հադրութի շրջանում շարունակվում են նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումները։

Այս մասին տեղեկացրին Արցախ / Տեղեկատվական շտաբից: Դրանց թվում կարևոր է նաև կամավորական աշխատանքի դերը։

⚒ Մասնավորապես, Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը միացել է ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ նախաձեռնած «Առողջ Արցախ» ծրագրին, որի շրջանակներում պատրաստվում են պաշտպանիչ դիմակներ։

Կամավորական ուժերով առ այս պահը պատրաստվել է թվով 700 դիմակ, որը, ըստ անհրաժեշտության, տրամադրվել է շրջանի հիմնարկ-ձեռնարկություններին, բազմազավակ և սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքներին:

Հավելենք, որ «Առողջ Արցախ» ծրագրի նախաձեռնողները տրամադրում են անհրաժեշտ նյութեր (կտոր, ռեզին, թել)՝ պաշտպանիչ դիմակներ պատրաստելու աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով։

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/125025895804866?__xts__[0]=68.ARC46YtQ7SF8eQxv-p5YE4ltRmTXOf4QPSIEyKDjxsOniSzEZHfhTkDoik-dCQP9KbaiKZBtElIX57Iejo8vLbfeNJ6-MOsGq8GGdjjgGIDfcKjxRDD-D9mDBNAqGRnwkS49BpeOy2__8-pyCSU_wPeYccgsYPvS7_BxbGX8RdS3tJAiqLZTDQgM2Y7BdDDYoxKJ6GHI-P7QE6jY8g-JopWeD2-p6aVpv6tK6tqN4wrq4S5nkjMIjHxbeUzuAj_kl_CNba_WZgo2U1r3tRCepZupuCUKBd-fK8ai4Y88aTLA4pvn1-9S3yndMz4DpUbzRnbIP8d-A8PAgSam5eepn58&__tn__=-R

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս