
Լա Լիգան կարող է շարունակվել Կանարյան կղզիներում

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության մյուս հատվածը կարող է խաղարկվել Կանարյան կղզիներում: Այս մասին գրում է Marca-ն:
Ըստ պարբերականի, Լա Լիգայի ղեկավարությունն արդեն իսկ դիմել է ակումբներին և առաջարկել է մրցաշրջանի մյուս տուրերն անցկացնել Կանարյան կղզիներում: Իսպանիայի առաջնությունը կարող է վերսկսվել ընթացիկ ամսում, երբ երկիրը դուրս գա արտակարգ դրությունից:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանաrվում, որ Իսպանիայի ֆուտբոլի ասոցացիան և Լա լիգայի ղեկավարությունն առաջնությունը շարունակելու երեք տարբերակ են քննարկում: Եթե ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակն առաջիկայում դրական փոփոխություն ունենա, ապա առաջնությունը կարող է վերսկսվել մայիսի կեսին և եզրափակվել հուլիսին: Երկրորդ տարբերակով մտադրություն կա առաջնությունը շարունակել ամռանը և ավարտել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Եվ երրորդ տարբերակը համարվում է ամենածայրահեղը` առաջնությունը կարող է վերսկսվել միայն սեպտեմբերին: