Բաժիններ՝

Դանակահարություն` Իսակովի պողոտայում

Ապրիլի լույս 4-ի գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգեցին, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ, 38-ամյա տղամարդ։ Նրա հայտնածով՝ մի անծանոթ Դավիթաշենում իրեն դանակահարել է։ Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց միացան Մալաթիայի բաժնի գործընկերները։

Համատեղ աշխատանքը ժամեր անց արդյունք տվեց։ Մալաթիայի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ տղամարդուն դանակահարել են ոչ թե Դավիթաշենում, այլ Իսակովի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Շուտով հայտնի դարձավ միջադեպի մասնակիցների, այդ թվում՝ դանակահարողի ինքնությունը։ Բացատրական աշխատանքի արդյունքում Երևանի բնակիչ, 42-ամյա տղամարդը ներկայացավ ոստիկանության Մալաթիայի բաժին ու խոստովանական բացատրություն տվեց։

Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք դանակը։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930