Գվարդիոլայի մայրը մահացել է կորոնավիրուսից
Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մայրը վախճանվել է կորոնավիրուսից։ Այս մասին տեղեկանում ենք sports.ru կայքից։
Ինչպես հայտնում է ակումբը, Դոլորես Սալա Կարրիոն մահացել է Բարսելոնայի մերձակայքում գտնվող քաղաքում։ Նախկին լեգենդար ֆուտբոլիստի մայրը 82 տարեկան էր։
Ավելի վաղ Գվարդիոլան կատալոնական հիվանդանոցին մեկ միլիոն եվրո գումար էր նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը