Բաժիններ՝

«Իրերը կոչենք իրենց անուններով». «Արմենիան» ստեղծված իրավիճակում իր բացատրությունն ունի. Sputnik Արմենիա

«Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց Տաթևիկ Ռևազյանի` երեկվա հարցազրույցում հնչած հայտարարությունը. նրա խոսքով` ոչ թե ավիաընկերություններն են զրկվել արտոնագրից, այլ ՔԱԿ-ը չի անցել աուդիտը։

«Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) նախագահին առաջարկում է իրերը կոչել իրենց անուններով։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` արձագանքելով Տաթևիկ Ռևազյանի երեկվա հարցազրույցին։

«Տաթևիկ Ռևազյանի խոսքով` ավիաընկերություններին են զրկել լիցենզիայից, բայց ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) Հայաստան այցելելու միակ նպատակը Կոմիտեն ստուգելն է եղել»,– նշեց Խաչատրյանը։

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի բացասական զեկույցը, ըստ Գևորգ Խաչատրյանի, վերաբերել է բացառապես ՔԱԿ-ին և ոչ թե հայաստանյան ավիաընկերություններին։

Խաչատրյանը հայտնեց, որ «Արմենիա» ավիաընկերությունն ստացել է միջազգային թռիչքներ իրականացնելու արտոնագիր, բայց քանի որ ՔԱԿ–ն ընկել է սև ցուցակ, այդ սերտիֆիկատը ևս դադարում է գործել։ Այս պարագայում ավիաընկերությունը կարող է առանձին դիմել սերտիֆիկացման միջազգային այլ կառույցի ու նոր արտոնագիր ստանալ։

Այսպիսի սերտիֆիկացման մարմին է նաև Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IOSA), որն անվտանգության ամենաբարձր մակարդակ պահանջող միջազգային կառույցն է։ Եթե տվյալ երկրի Քաղավիացիան հայտնվել է սև ցուցակում, տեղական ընկերությունները կարող են դիմել այս մարմին ու ստանան առանձին արտոնագրեր, որոնց շնորհիվ կկարողանան պահպանել իրենց ունեցած պայմանագրերն ու դեպի եվրոպա թռիչների շուկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս