Բաժիններ՝

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Ալկոգել» արտադրամասի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կա վիրավոր. Shamshyan.com

Ապրիլի 4-ին դանակահարութուն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արման Ի.-ն է, ով հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ դանակահարվել է Դավիթաշեն 4-րդ թաղամասի «Ծիրան» սուպերմարկետի մոտ՝ անհայտ անձի կողմից:

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում Արման Ի.-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողնեը պարզել են, որ Արման Ի.-ի հայտնած տեղեկությունը դանակահարության դեպքի վայրի մասին, իրականությանը չի համապատասխանում, այնուհետև Մաշտոցի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 3-ին՝ Ծովակալ Իսակավի պողոտայի 42/9 հասցեում գործող «Ալկոգել» արտադրամասի մոտ:

Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ Արման Ի.-ին դանակահարել է Երևանի բնակիչ, 42-ամյա Դավիթ Օ.-ն, ով ըստ տեղեկությունների՝ աշխատում է «Ալկոգել» արտադրամասում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Բացատրական աշխատանքների շնորհիվ Դավիթ Օ.-ն ինքնակամ ներկայացել է Մալաթիայի ոստիկանության բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս