Այսօր Արցախի բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի վերաբերյալ ահազանգեր չեն եղել, մեկուսացվածների նոր փաստեր չեն արձանագրվել․ Տեղեկատվական շտաբ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել, գրում է Արցախ/ Տեղեկատվական շտաբը։

«Օրվա ընթացքում բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի վարակի վերաբերյալ ահազանգեր չեն եղել, մեկուսացվածների նոր փաստեր չեն արձանագրվել:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»,- ասված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս