Մարտի 31-ին Էջմիածնի շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գայ գյուղի գյուղմթերքների շուկայում հրազենային վնասվածք ստացած մարդ կա:
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտներն այսուհետ «Դպրոցական սնունդ» ծրագրից կօգտվեն հիմնանորոգված ճաշարանի եւ խոհանոցի տարածքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13-15-ը պաշտոնական այցով մեկնելու է Նիդեռլանդների Թագավորություն, որի ընթացքում նախատեսված է վարչապետի այցելությունը Ասսեն քաղաքի Դրենտս թանգարան և Հաագայի «Խաղաղության պալատ»:
Այսօր՝ Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի օրը, «5-րդ ալիք»-ը կցուցադրի «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական կինոնկարը։
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մայրաքաղաքի 10 վարչական շրջաններում 500 նոր վերելակ ձեռք բերելու, տեղադրելու և սպասարկման ծառայությունների գնման բաց մրցույթ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Պաշտպանության բանակի հրամանատարության մասնակցությամբ Թալիշում խորհրդակցություն է անցկացրել:
4, 5, 6, 8 և 1,5 տարեկան երեխաների ծնողներն օգնության կարիք ունեն։ «Աշխատում էի կթվոր, սակայն գլխի վիրահատությունից հետո չեմ կարողանում այդ աշխատանքը կատարել։ Ամուսինս էլ անասնապահ է, ստանում է 70․000 դրամ։ Մեծ տղաս դպրոցական է, սակայն հագուստ և կոշիկ չունենալու պատճառով դպրոց չեմ ուղարկել՝ մոտավորապես 40 ժամ բացակա ուներ նախքան արտակարգ դրություն հայտարարելը։ Մյուս տղաներիս էլ մանկապարտեզ չեմ ուղարկում գումարի պատճառով»:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 961 հազարից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ներդրումային քաղաքականության ընթացքի և խթանման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բնապահպանության նախարար, այս նեղ պահին դուք ձեզ ճիշտ չեք պահում։ երբ բոլորը զբաղված են, դուք գաղտագողի կառավարության նիստի օրակարգ եք բերում քաղ. հասարակության կողմից մերժված մի անգրագետ նախագիծ՝ առաջարկելով փոփոխել Տեղեկատվության ազատության մասին օրենքը։
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի վերջո, մենք սովորելու ենք ապրել կորոնավիրուսի հետ համատեղ այնքան ժամանակ, մինչև չդառնանք անտանելի հենց վարակի համար: Այլ ելք այս պահին արդեն չկա: Այս վարակի պիկին մենք հասնելու ենք մեկ-երկու ամսից: Բոլոր Էֆեկտիվ կանխարգելիչ պահերը «աննախադեպներն» արդեն բաց են թողել: Աննախադեպության թվացյալ մոլուցքը իր գործն արեց:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ հիմնական խնդիրներից մեկն է՝ պահպանել բուժաշխատողների առողջությունը, որպեսզի կարողանան ապահովել նրանց կողմից տրամադրվող ծառայությունների շարունակականությունը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել հակառակորդի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի ժամանակ և Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հիշատակին:
Մի օր հայտարարում ա, թե 30 տարեկան ծխողները առհասարակ հույս չունենան, էսօր ասում ա՝ վայթե միջին ծանրության հիվանդներով զբաղվենք։
Արցախի Ազատամարտիկների միության նախագահ, Արցախի հերոս Սամվել Կարապետյանն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատեր Մարինա Խաչատրյանի՝ իր հասցեին արած հայտարարություններին:
Ռուբեն Հակոբյանը՝ ապրիլյան պատերազմի, ներքաղաքական իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ
«Թեև բոլորս լավատես ենք և հույս ունենք, որ այս գործողություններով կմեղմենք այս գործընթացը, բայց մենք չգիտենք, թե որքան ժամանակ այս իրավիճակը կշարունակվի և որքան ժամանակ մարդիկ աջակցության կարիք կունենան։ Մենք նաև գիտենք, որ մեր ռեսուրսներն էլ անսպառ չեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Վրաստանում կորոնավիրուսի տարածման պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսից: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի չափով միջոցներ` առևտրի ֆինանսավորման նպատակով:
Կապ պահեք ԱԺ և Կառավարության հետ, դուք եք գյուղացու հետ առաջինը աշխատող մարդիկ, դու՛ք գիտեք, ի՛նչ է պետք, որ մի թիզ հող պարապ չմնա։
Այսպիսով, մեր մարզում ընդհանուր դեպքերի թիվը հասավ 5-ի: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը նաև երկարաձգել է իր կողմից տրամադրված սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի մարման գրաֆիկները։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին այցելել է Թալիշ գյուղ եւ Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ ծաղկեպսակ դրել գյուղի հուշահամալիրում:
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
«Տրանսպորտի հետ կապված որևէ որոշում դեռ չկա, աջակցության մեխանիզմ դեռ չունենք, եթե լինի, բոլորին հայտնի կլինի, կհրապարակենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք աջակցություն տրամադրվելու է այն անձնանց, որոնք հանրային տրանսպորտի չաշխատելու պատճառով ստիպված են տաքսիով գնալ աշխատանքի։
Արթուր Վանեցյանն ինստագրամի իր էջում գրում է. «Չորս տարի առաջ մեր զինված ուժերը՝ ռազմի դաշտում և բռունցքված մեր ժողովուրդը` թիկունքում ևս մեկ անգամ վերահաստատեցին սեփական հայրենիքում ապրելու և արարելու իրենց անվիճելի իրավունքը:
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի 42 սպասասենյակ ունեցող մոդուլը արդեն պատրաստ է:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ կարանտինի ռեժիմը խախտողները, որոնք խնդիրներ կառաջացնեն, կարող են գնդակահարվել:
Ի հիշատակ ապրիլյան պատերազմում նահատակված հայ քաջերի Կամերային երաժշտության ազգային կենտրոնն ապրիլի 4-ին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում կներկայացնի Բրուքների «Ռեքվիեմ»-ը: