Բաժիններ՝

Բակո Սահակյանը Պաշտպանության բանակի հրամանատարության մասնակցությամբ Թալիշում խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Պաշտպանության բանակի հրամանատարության մասնակցությամբ Թալիշում խորհրդակցություն է անցկացրել:

Նախագահին զեկուցվել է նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելող համալիր միջոցառումների ընթացքի մասին:

Զորամասերում, մարտական հենակետերում, վարչական շենքերում իրականացվող ախտահանիչ աշխատանքներն ակտիվ փուլում են, հատուկ ուշադրություն է դարձվում սննդի ապահովման գործընթացին ու դրա ապահովմամբ և սպասարկմամբ զբաղվող անձնանց առողջական վիճակին:

Նախագահին զեկուցվել է, որ անհրաժեշտ բուժպարագաների, դեղորայքի հետ կապված խնդիրներ չկան, ավելին՝ առավել մեծացվել ու մեծացվում են առկա պահուստները:

Նախագահը նշել է, որ կառավարությունն ըստ անհրաժեշտություն լրացուցիչ միջոցներ կհատկացնի:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/120540026253453?__xts__[0]=68.ARAS1TWgti3wLh8EbEdoB2JwS9XDZldUg2egkVJsx3QppQz0-zWAmhAyeFumvzNipms-Hcze7Z9JGL9FNBnQQPmWf1Ug20PPWveMPRvf2Kir4cx6LYMAI5z0K6lkRbOxC-4Iugx8D0D_rumyf4jasR1gvfz8y243a3PGcD7y_-b_FoHgeJLkkSfQBZp9PW4vAV4_asnQq7_mtc7ZeSr7ORxxkNymXdhMndGrS_S9ZsCu4EX2HRt0VyUaDvbO01iDGikAFnm5vdiRPWLhhsfiUvpOzYiZwX5C9cud2MDrDeKUXpk-eCVQd5v-oDtdIf8BLZY4Mz9iA09Bw2OFcRMozVw&__tn__=-R

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս