Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել հակառակորդի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի ժամանակ և Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հիշատակին:

Սերժ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել ապրիլյան քառօրյա պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների և զորավար Անդրանիկ Օզանյանի ու սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին:

ՀՀ երրորդ նախագահը նաև ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

https://www.facebook.com/3rdPresidentofRA/photos/pcb.357400138524696/357399741858069/?type=3&theater

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս