Հավով և բրոկոլիով կոտլետներ՝ ընտանեկան ընթրիքի համար
Բաղադրիչներ
1. Հավի փափկամիս – 400 գ
2. Ձվի սպիտակուց – 1 հատ
3. Բրոկոլի – 200 գ
4. Աղ, համեմունքներ
Պատրաստման եղանակը
1. Հավը լվանալ, աղալ մսաղացով:
2. Ավելացնել սպիտակուցը:
3. Բրոկոլին անցկացնել քերիչով:
4. Խառնել բոլոր բաղադրիչները, կոտլետներ ձևավորել, շարել յուղաթղթով պատված տապակի մեջ և դնել 180 աստիճան ջեռոցը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը