
«Յուվենթուսը» կճանաչվի Իտալիայի չեմպիոն, եթե առաջնությունը չվերսկսվի

Իտալիայի առաջնության արդյունքները կհաստատվեն նույնիսկ այն դեպքում, եթե Սերիա Ա-ն չվերսկսվի կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Այս մասին հայտարարել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Գաբրիելե Գրավինան:
«Բոլորն առաջնահերթություն տվեցին առաջնությունը բոլոր դիվիզիոններում ավարտելու ծրագրին: Թե ինչպես և երբ դա տեղի կունենա, դեռ անհայտ է: Ես կցանկանայի սահմանել ժամկետը մինչև հունիսի 30-ը, բայց մենք արդեն խորհրդակցում ենք ՖԻՖԱ-ի հետ՝ հունիսի 30-ից հետո խաղալու հնարավորության վերաբերյալ:
Ամենավատ դեպքում մենք կկանգնեցնենք առաջնությունը, բայց մենք որևէ պարագայում չենք զրոյացնի դրա արդյունքները: Չեմպիոնը, ինչպես նաև եվրոպական մրցումների ուղեգրերի տերերը և այն թիմերը, որոնք կմեկնեն Սերիա Բ, հաստատ որոշված կլինեն», – Գրավինայի խոսքերն է մեջբերում SkySportItalia-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը