
«Բոլոր դռները բաց եմ թողել». Էնրիկեն պատրաստ է վերադառնալ «Յուվենթուս»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին:
«Կարծում եմ, որ կարող եմ մարզել այնտեղ, ուր նախկինում եղել եմ: Ես բոլոր դռները բաց եմ թողել: Իմ ժամանակը «Բարսելոնայում» հիանալի էր, ես միշտ երախտապարտ կլինեմ դրա համար: Ես շատ հաջողակ էի, որ այդքան տարի անցկացրի ակումբում, որն ինձ տվեց ամեն ինչ»,- Էնրիկեին է մեջբերում Goal-ը:
Էնրիկեն աշխատել է «Բարսելոնայում» 2014-2017 թվականներին:
Նրա գլխավորությամբ «Բարսան» նվաճել է Չեմպիոնների լիգան, երկու անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը և երեք անգամ՝ Թագավորի գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը