
«Արսենալ»-ը Վենգերի արձանը կկանգնեցնի մարզադաշտի հարևանությամբ

Լոնդոնի «Արսենալ»-ը մտադիր է թիմի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի պատվին արձան կանգնեցնել: Այս մասին գրում է The Athletic-ը: Ըստ աղբյուրի՝ արձանը կկանգնեցվի «Արսենալ»-ի մարզադաշտի հարևանությամբ: Այն կլինի բրոնզաձույլ: «Արսենալ»-ի ղեկավարությունը մտադիր է նաև մարզադաշտի մի տրիբունա անվանակոչել Վենգերի անունով:
Արսեն Վենգերը Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչն է եղել 22 տարի` 1996 թվականից 2018-ը: Վենգերի գլխավորությամբ թիմն անցկացրել է 1218 հանդիպում, որոնցից 703-ում հաղթել է, 252-ում` պարտվել, իսկ 263 խաղ ավարտել է ոչ-ոքի արդյունքով: