![](/banners/BeFunky-design.jpg)
Երևանի Սասունցի Դավիթ փողոցի շենքի բնակարաններից մեկում պայթյունի ձայն է լսվել
![](https://168.am/wp-content/uploads/2020/03/AIN-prkarar.jpg)
Մարտի 27-ին, ժամը 23:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավիթ փողոցի թիվ 70/2 շենքի բնակարաններից մեկում պայթյունի ձայն է լսվել, նկատվում է ծուխ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարանում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:19-ին, մարվել՝ 00:25-ին: Այրվել են երկու բազկաթոռ, ննջասենյակներից մեկում մեկ ներքնակ, իսկ մյուսում` երկտեղանի մահճակալ, վնասվել են հյուրասենյակի և ննջասենյակի պատուհանների ապակիները:
Պայթյունի նշաններ չեն հայտնաբերվել: