Ոստիկանության տարբեր ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 38 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 38 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։
Բացահայտվել է մասնավորապես. անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, խարդախության՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, պետական սահմանն ապօրինի հատելու՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ վնասման, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, թմրանյութի իրացման, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։
Անցած օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: