
«Կոուտինիոն պետք է վերադառնա Պրեմիեր լիգա, բայց ոչ «Մանչեսթեր Յունայթեդ»»․ Ֆերդինանդ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի մասին, ով խաղում է «Բավարիայի» կազմում՝ վարձակալական հիմունքներով։
««Լիվերպուլում» Կոուտինիոն զարմանալի էր խաղում, բայց «կարմիրների» ճամբարից նրա հեռանալուց հետո մենք դա չտեսանք: Նրա համար դժվար էր «Բարսելոնայում», նա պայքարում էր հարմարվելու համար, իսկ հետո Ֆիլիպը «Բավարիայում» զարմանալի ոչինչ ցույց չտվեց:
Կարծում եմ, որ նա հիանալի խաղացող է, հսկայական տաղանդ: Կարծում եմ, որ այդ տաղանդը պետք է փրկել: Ճիշտ է, Պրեմիեր լիգա վերադառնալը նրա փրկությունը կլիներ, նրան դա պետք է: Ես կասեի, որ նա պետք է լինի «Մանչեսթեր Յունայթեդում», բայց մինչ Բրունո Ֆերնանդեսի հայտնվելը, ոչ հիմա:
Նա կկարողանա ուժեղացնել «Տոտենհեմը»: 100 տոկոս: Քեյնի, Կունի, Ալիի նման խաղացողները պետք է մոտակայքում Կոուտինիոյի նման մեկին ունենան: Կարծում եմ, որ դա հիանալի լրացում կլիներ թիմի համար։
Կոուտինիոն հաստատ ավելի լավը կդարձնի «Արսենալը», բայց որտե՞ղ է նա խաղալու նրանց համակարգում: Նրանք ունեն Օզիլ: Ինձ դուր է գալիս Օզիլը, եթե պատշաճ կերպով օգտագործվի:
Բոլոր թիմերը չեն, որ իրենց համակարգում կարող են ներառել բրազիլացու նման ֆուտբոլիստ։ Նա չէր գնա «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ» և նման այլ թիմեր»,- գրել է Ֆերդինանդը։
Սիրարփի Աղաբաբյան