
«Բարսելոնան» վստահ է, որ «Բավարիան» չի գնի Կոուտինիոյին

«Բարսելոնան» համոզված է, որ «Բավարիան» մրցաշրջանի ավարտին չի գնելու կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին: Մյունխենյան ակումբը նախորդ տարվա ամռանը բրազիլացուն վարձակալեց մեկ տարով` 120 միլիոն եվրոյի դիմաց գնելու հնարավորությամբ:
Կատալոնացիները կհամաձայնվեն բաց թողնել 27-ամյա կիսապաշտպանին 90 միլիոնով, բայց ֆուտբոլիստի ներկայացուցիչներն ու «Բարսելոնայի» ղեկավարությունն արդեն տեղյակ են «Բավարիայի» որոշմանը` ֆուտբոլիստի հետ բաժանվելու մասին, ասում է Diario Sport-ը:
Կատալոնացիները կցանկանային վաճառել ֆուտբոլիստին, բայց ոչ ոք պատրաստ չէ նրա համար առաջարկել 90 միլիոն: Հետևաբար՝ ամռանը «Բարսելոնան» կհամաձայնվի ևս մեկ անգամ բաց թողնել Կոուտինիոյին՝ վարձակալական հիմունքներով:
Հավանական է, որ կիսապաշտպանը կարիերան կշարունակի Պրեմիեր լիգայում, որտեղ «Բարսելոնա» տեղափոխվելուց առաջ խաղացել է «Լիվերպուլի» կազմում:
Սիրարփի Աղաբաբյան