Բաժիններ՝

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 3 դեպք, ընդհանուր վարակվածների թիվը 26-ն է, մեկուսացված է 300 քաղաքացի

Հայաստանում ունենք կորոնավիրուսի հաստատման ևս 3 դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողները հայտնաբերվում են, որպեսզի մեկուսացվեն: Այսօր կլինի ևս մեկ թարմացում»,- գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031