«Արսենալի» գլխավոր մարզիչը վարակվել է կորոնավիրուսով
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան վարակվել է COVID-19 կորոնավիրուսով:
Լոնդոնյան ակումբը հայտարարել է, որ թիմի բազան այսօր փակ է, և աշխատակիցները, ովքեր վերջերս շփման մեջ են եղել Արտետայի հետ, մեկուսացված են:
«Զինագործների» ամբողջ առաջին թիմը, մարզչական շտաբը, ինչպես նաև բազայի զգալի թվով աշխատողներ կարանտինում կլինեն: Դա կազդի նաև ակումբի ակադեմիայի որոշակի թվով մարդկանց վրա, որը նույնպես փակվել է՝ ապահովության համար:
«Արսենալում» ենթադրում են, որ այն աշխատակիցները, ովքեր վերջերս սերտ կապ չեն ունեցել Արտետայի հետ, կվերադառնան աշխատանքի առաջիկա օրերին:
Բազայի տարածքը և ակումբի ակադեմիան անցնում են ախտահանման ընթացակարգեր, մնացած հաստատություններում աշխատանքները կշարունակվեն բնականոն ռեժիմով:
«Շատ հիասթափված եմ, բայց որոշեցի հանձնել թեստը, երբ ինձ վատ զգացի: Ես կվերադառնամ աշխատանքի, հենց որ ինձ թույլ տան դա անել»,- ասել է Արտետան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը