ԱՄՆ-ի կոնգրեսական Մարկ Մեդոուզը (հանրապետական Հյուսիսային Կարոլինայի նահանգից), Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում որի նշանակման մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր անցյալ շաբաթ, որոշել է մինչեւ մարտի 11-ը տանը մնալ այն բանի պատճառով, որ 10 օր առաջ կորոնավիրուսով վարակվածի հետ է շփվել ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության պահպանողական շրջանների խորհրդաժողովում, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ից մինչեւ 29-ը Մերիլենդի նահանգում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով ժամանել է Ագարակ:
Սպային ծեծելու գործով մեղադրյալը՝ քրեական գործի և իրեն ազատ արձակելու մասին. ՈՒՂԻՂ
Մարտի 10-ին, ժամը 09:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում նկատվել է արկանման առարկա:
Նիկոսիայի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցն առաջիկա 48 ժամվա ընթացքում չեղյալ է հայտարարել բոլոր վիրահատություններն այն պատճառով, որ այդ բժշկական հաստատության սրտավիրաբույժ Քրիզոստոմոս Կոկինոսն ախտահարված է նոր կորոնավիրուսով:
Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը շարունակում է աճել եւ մարտի 10-ի առավոտվա դրությամբ հասել է 112 հազար 427-ի:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Նիկոլ Փաշինյանը Ագարակում է։
ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 700-ը:
Մարտի 10-ի առավոտյան նավթի գնանշումները բարձրանում են մեկ օր առաջվա փլուզումից հետո:
Նախ, նավթի գինը ընկնում էր արդեն հունվարից, հիմնականում կորոնովիրուսի հետ կապված վախերի պատճառով։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելություններից, իսկ Իտալիայում գտնվող քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան:
Այսօրվանից Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է և իր հայտարարության համաձայն՝ զբաղվելու է քարոզչությամբ։
Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին չեղարկել է ավանդական ուղերձը, որով նա պետք է հանդես գար իրանական օրացույցով Նոր տարվա գալուց անմիջապես հետո, որն այս տարի համընկնում է մարտի 19-ին:
Ի պատասխան մամուլում տեղ գտած տեղեկատվության` հայտնում ենք, որ Ադեկվադ միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի հոր` Ռոբերտ Դանիելյանից ՀՀ ՔԿ ներկայացուցիչները հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրություն են վերցրել: Քննիչները նման պահանջ են ներկայացրել Ռոբերտ Դանիելյանի` նախապես պլանավորված բուժզննման մեկնելուց մեկ օր առաջ` այդպիսով անհնարին դարձնելով հույժ կարևոր հետվիրահատական զննման անցկացումը: Քննիչներն անտեսել են թե՛ իրենց ուշադրությանը ներկայացված զննման անհրաժեշտությունը հավաստող փաստաթղթերը և թե՛ նախապես գնված հետադարձի տոմսերը:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը մարտի 10-ին ժամանել է կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն՝ Չինաստանի Հուբեյի նահանգի վարչական կենտրոն Ուհան քաղաք:
Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպե Կոնտեն ստորագրել է դեկրետ, որի համաձայն սահմանափակվում է բնակչության տեղաշարժումը երկրի ամբողջ տարածքում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով:
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման երկու նոր դպք է գրանցվել: Այդ մասին հայտնել է երկրի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը մարտի 11-ին, հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։
Հրապարակվում է «Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանում. ներկա իրավիճակ, սպասումներ» հետազոտությունը. ՈւՂԻՂ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնում պտղի մահացության դեպքով ներքին քննարկում է եղել:
Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուզում էի գրաֆիկներով մանրամասն գրել, թե աշխարհում ինչ է տեղի ունենում, բայց որոշեցի կարճ գրել, քանի որ ավելի լավ է ամեն մարդ ուշադրությունը սևեռի իր գործերին, քան թե մի օր կորոնավիրուսի հետազոտող դառնա, հաջորդիվ աշխարհքիս շուկաների, մի ուրիշ օր էլ ռազմական տեխնիկայի։ Համարենք, որ գրում եմ մասնագետների համար՝ բայց պարզ։
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները, խոսելով սահմանադրական հանրաքվեի մասին, նշում են, թե սա իրենց համար կենաց ու մահու կռիվ չէ, սակայն նրանց տրամադրվածությունն ու ռեսուրսների (մարդկային ու ֆինանսական) «մոբիլիզացիան» լրիվ հակառակի մասին են խոսում։ Իշխանության գործելաոճից պարզ է դառնում, որ այս հանրաքվեն իշխանությունների համար նույնիսկ ավելին է, քան կենաց ու մահու կռիվ. բոլորս ենք տեսնում, թե ինչպես է երկրի վարչապետն անձամբ շրջում մետրոյից Դենդրոպարկ՝ քարոզչական բուկլետ բաժանելու։ Իսկ այսօրվանից սկսելու է մասնակցել հանրահավաքներին, որտեղ նա իրեն զգում է ինչպես «ձուկը ջրում»:
Տիգրան Ջրբաշյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ին մրցման մեջ մտավ հայտնի ֆոտոլրագրողի հետ ու փորձեց միայն նրան պատկանող դափնիներն էլ իր գլխին քաշել: Որպես «թավշի» հայր՝ «всех времён и народов», թամաշայի մասնակիցների առջեւ վարչապետը լուռ ինքնավստահությամբ արձանագրեց՝ ՀՀ որեւէ «հպարտ» քաղաքացու ճակատագրական քայլ անելուց առաջ, ինքը ո՛չ միայն կարող է անակնկալ հայտնվել դեպքի վայրում, այլեւ, հակառակ Շամշյանի, փրկել «պոտենցիալ ինքնասպանի» կյանքը: Նիկոլի «ջանքերը», սակայն, ի դերեւ ելան:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող կուսակցության համար Իջեւանում կրկին ակտիվ գործընթացներ են. մարտի 16-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ընտրելու է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն։ Հիշեցնենք․ ժամանակին «քայլիստները» մտան նախկին տնօրեն Սամվել Առաքելյանի սենյակ եւ հրաժարական պարտադրեցին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանություններն ինչքան էլ արդարանան, բացատրեն, թե ապօրինի գույքը պետականացնելու մասին օրենքը «կուլակաթափություն» չէ, այլ սոցիալական արդարության վերականգնում, պարզ է՝ այն որոշ շրջանակների գլխին է կոտրվելու:
«Փաստ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության՝ լրատվամիջոցների մոնիտորինգի եւ վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Հայկ Արամյանի հետ զրուցելու առիթ «Փաստն» ունեցել է։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխականներն իրենց ցինիզմով գերազանցում են նախկին կոռումպացված ռեժիմին: Թվում էր, թե Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը բանակի սպայի՝ փոխգնդապետի դաժան ծեծի պատմությունից եւ իր հրաժարականից հետո որոշ ժամանակ ընդհատակում կմնա, որպեսզի մոռացության մատնվի այդ բարբարոսությունը, սակայն նա ակտիվորեն մասնակցում է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավին: