Ամբողջ Իտալիայում կարանտին է հայտարարվել
Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպե Կոնտեն ստորագրել է դեկրետ, որի համաձայն սահմանափակվում է բնակչության տեղաշարժումը երկրի ամբողջ տարածքում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով:
Փաստաթղթում, որն ուժի մեջ է մտնում առավոտյան, խոսքը վերաբերում է առանց հարգելի պատճառների տեղափոխությունների արգելմանը: Դրանց թվին են դասվում աշխատանքային կամ ընտանեկան անրաժեշտությունը, ինչպես նաեու տեղափոխություններն առողջական վիճակի պատճառով։
Դադարեցվում են մարզական բոլոր մրցումները, ներառյալ ֆուտբոլի ազգային առաջնությունը: Բացի դրանից, արգելվում են ցանկացած խմբային հանդիպումներ: Ինչպես ճշտվում է, ընդունված կարանտինային միջոցները, որոնք ավելի վաղ վերաբերում էին սոսկ Լոմբարդիայի հյուսիսային մարզին եւ Վենետոյի, Էմիլիա Ռոմանիայի, Պիեմոնտի եւ Մարկեի մարզերի մի շարք շրջանների, այսուհետեւ տարածվում են երկրի ամբողջ տարածքի վրա: Դա նշանակում է բոլոր ժամանացային հիմարկությունների, ներառյալ թանգարանների, թատրոնների եւ կինոթատրոնների փակում, ինչպես նաեւ առեւտրային կենտրոնների, ռեստորանների եւ հասարակական սննդի այլ կետերի աշխատանքի սահմանափակում, այդ թվում՝ հանգստյան եւ տոն օրերին:
Մինչեւ ապրիլի 3-ը փակ կմնան բոլոր ուսումնական հաստատությունները: Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում ախտահարվածների ընդհանուր թիվը գերազանցել է 9 հազարը: Ավելի քան 700 մարդ բուժվել է, մահաբեր վախճանների քանակը հասել է 463-ի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: