Ինչպե՞ս է 25 տարեկան դատավորը քննելու իշխանության կողմից ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի մասին վարույթը. Շաքե Իսայան

Ազգային ժողովը շարունակում է քառօրյայի աշխատանքները։ Պատգամավորները շարունակում են քննարկել Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դատավորների տարիքային շեմը 28-ի իջեցնել 25-ի, սահմանել 3 տարվա մասնագիտական ստաժ՝ 5 տարվա փոխարեն. բազմաթիվ այլ փոփոխություններ ևս առկան են ներկայացված նախագծում, ինչին դեմ էին Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորերի մի մասը։

Մասնավորապես՝  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը դեմ արտահայտվեց տարիքային շեմի փոփոխելու մասին դրույթին՝ նշելով, որ 25 տարեկան դատավորի գործունեությունը չի կարող բխել Հայաստանի՝  արդյունավետ արդարադատություն իրականացնելու մղումից։

«Քիչ աշխատանքային փորձ ունեցող անձը չի կարող ճիշտ իրականացնել ապացույցների օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրությունը, հետևաբար՝ կլինեն դատական սխալներ, ինչը ներկայիս իրավիճակում անխուսափելիորեն կբերի արդեն դատական սխալների, ինչն էլ ներկայիս պայմաններում է՛լ ավելի խոցելի կդարձնի քաղաքացիների վիճակը»,- ասաց  ԲՀԿ-ական պատգաավորը՝ հարց ուղղելով, թե ինչպե՞ս է 25 տարեկան և 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող դատավորը քննելու, օրինակ, իշխանության կողմից ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի մասին վարույթը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս