
Նեյմարը կարող է մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ հարձակվող Նեյմարը կարող է մասնակցել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Այս մասին գրում է Todomercado-ն: Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկա օրերի ընթացքում ֆրանսիական ՊՍԺի հետ քննարկելու է հարձակվող հնարավոր մասնակցության հարցը: Եթե ՊՍԺ մերժի, Նեյմարը չի մեկնի Տոկիոյի խաղերին: Նեյմարը 2016 թվականին կայացած Ռիոյի Օլիմպիական խաղերի Բրազիլիայի հավաքականի կազմում արդեն իսկ դարձել է ՕԽ-ի ոսկե մեդալակիր:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Այն կմեկնարկի հուլիսի 24-ին և կեզրափակվի օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկներ աշխարհի 206 երկրների կմրցեն 33 մրցաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. Առաջինը եղել է հեռավոր 1964 թվականին: