
«Յուվենտուս»-ը կարող է Սարիին փոխարինել Ալեգրիով

Մասիմիլիանո Ալեգրին կարող է փոխարինել Մաուրիցիո Սարիին «Յուվենտուս»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:
Այս մասին գրում է La Repubblica-ին: «Յուվենտուս»-ի ղեկավարությունը կարող է հեռացնել Սարիին, եթե «Յուվենտուս»-ը դուրս մնա Չեմպիոնների լիգայի հետագա պայքարից ու եթե պարտվի
Սերիա Ա-ի 26-րդ տուրի «Ինտեր»-ի դեմ խաղում: Սարին այդ պաշտոնում կարող է փոխարին Ալեգրին, ով մինչև այդ «Ծեր Սինյորիա»-ի հետ 5 անգամ դարձել է Իտալիայի առաջնության չեմպիոն:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Յուվենտուս»-ը պարտվել էր «Լիոն»-ին նվազագույն հաշվով: