
Աղջկան արգելափակել են Tinder-ում՝ արտաքին տեսքի պատճառով

Մեծ Բրիտանիայի բնակիչ Լորա Մունդիի օգտահաշիվն արգելափակել են ծանոթությունների հայտնի հավելված Tinder-ում այն պատճառով, որ այլ օգտվողները նրան շատ գեղեցիկ են համարել, գրում է Daily Mail-ը:
21-ամյա Մունդին որոշել է Tinder-ում օգտահաշիվ բացել այն բանից հետո, երբ նրա ընկերներից մի քանիսը հավելվածի միջոցով գտել են իրենց երկրորդ կեսերին:
Բրիտանուհին գրանցվել է Tinder-ում, տեղադրել է իր լուսանկարները: Շուտով նա ստացել է բազմաթիվ հաղորդագրություններ, որոնցում մյուս օգտատերերը կարծիք են հայտնել, որ իր նկարները չեն համապատասխանում իրականությանը:
Լորային գրել են նաև, որ նա չափազանց գրավիչ տեսք ունի, իսկ իրականում այդպես չի լինում: Արդյունքում, Tinder-ը արգելափակել է Մունդիին և նամակ է ուղարկել, որում ասվել է, որ աղջիկը խախտել է ընկերության քաղաքականությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը