«Մենք բաց թողեցինք, երբ լավ էինք խաղում, և գոլ խփեցինք, երբ լավ էր խաղում «Ռեալը»»․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման արդյունքները։ «Քաղաքայինները» հաղթեցին «Ռեալին» (2:1):
«Մենք եկանք, փորձեցինք հաղթել և դա արեցինք: Սա միայն առաջին մասն է: Եթե որևէ մեկը կարող է դուրս գալ այս իրավիճակից, սա հենց այս ակումբն է:
Մենք գոլ բաց թողեցինք, երբ ավելի լավն էինք դաշտում: Երբ ավելի լավն էր «Ռեալը», մենք գոլ խփեցինք: Սա ֆուտբոլ է:
Ես հիշում եմ «Էնֆիլդում» քառորդ եզրափակչի հանդիպումը մի քանի մրցաշրջան առաջ, երբ մենք խաղացինք աներևակայելիորեն, իսկ մրցակիցը դարպասին ուղղված բոլոր հարվածները գոլի վերածեց։
Ինչ վերաբերում է Լապորտի վնասվածքին, երբ ֆուտբոլիստը հինգ ամիս բաց է թողնում, նման զարգացումն այդքան դաժան է:
Ֆերնանդինիոն մտավ խաղի մեջ և խաղաց իրոք հոյակապ: Ես այնքան հպարտ եմ: Սա առաջին քայլն է: Ոչինչ դեռ ավարտված չէ:
Այժմ մենք կարող ենք վայելել պահը: Կիրակի օրը մեզ սպասում է լիգայի գավաթի եզրափակիչը: Մենք կշարունակենք խաղալ Պրեմիեր լիգայում և կպատրաստվենք պատասխան խաղին «Ռեալի» հետ»,- ասել է Գվարդիոլան:
Սիրարփի Աղաբաբյան