
Թխվածքաբլիթներ, որոնք բոլորը կսիրեն. ներսում անակնկալ կա

Բաղադրիչներ
1. Կաթնաշոռ – 150 գ
2. Աղացած վարսակի փաթիլներ – 100 գ
3. Բանան – 1 հատ
Թավալելու համար
1. Աղացած ընկույզ
2. Կոկոսի փաթիլներ
Պատրաստման եղանակը
1. Բանանը և կաթնաշոռը հարել բլենդերով:
2. Ավելացնել վարսակի փաթիլները, խմոր հունցել:
3. Մեկ ժամ դնել սառնարանը:
4. Գնդիկներ ձևավորել, կենտրոնում գետնանուշ դնել, թավալել աղացած ընկույզի և կոկոսի փաթիլների մեջ, շարել տապակի մեջ:
5. Թխվածքաբլիթները թխել 12-15 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը