Բանակում կլինեն պաշտոնանկություններ. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ աշխատանքային փակ քննարկման ժամանակ անդրադարձել են մի շարք հարցերի, այդ թվում՝ բանակում պաշտոնանկությունների մասին հարցին:

«Ես չեմ կարող ասել, թե քանի պաշտոնանկություններ կլինեն, բայց որ լինելու են՝ կասկած չունեմ: Պաշտոնանկությունները վատ բան չեն, դա առողջացնող, նաև սթափեցնող է: Գլխավոր շտաբի պետը մեզ ներկայացրեց ոչ միայն այս տարվա փետրվարի տվյալների՝ զինվորների մահվան դեպքերի առումով, այլև նախորդ տարվա դրան նախորդող տարվա, և մենք ունեցել ենք և հաջողված փետրվար, և ոչ այդքան: Մեր Զինված ուժերն ինքնասպանության դրդելու պատճառ չպետք է  ունենան, պետք է ամեն ինչ հասցնենք այն մակարդակի, որպեսզի ախպերության  սկզբունքն անելիք չունենա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նա նաև ընդգծեց, որ չպետք է քննարկվի արցախցի, հայաստանցի բնորոշումը, եթե նման բան լինի, ապա դա միայն թշնամուն է վստահություն տալու:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս