
«Այն, ինչ ինքն ասում է, պրոպագանդայի տակ ընկած 3-րդ դասարանի երեխայի ասած է». Դավիթ Բաբայան

Փաշինյան-Ալիեւ բանավեճը եւս մեկ անգամ ապացուցում է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ որեւէ նորմալ, կառուցողական քայլի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ, Արցախի պահպանողական կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանը:
«Զարմացած ենք, որովհետեւ պատկերացնում էինք, որ Ալիեւը մի քիչ ավելի խորը գիտելիքներ ունի սեփական պատմության վերաբերյալ: Այն, ինչ ինքն ասում է, պրոպագանդայի տակ ընկած 3-րդ դասարանի երեխայի ասած է, խորհուրդ կտամ ավելի լավ նայել իրենց պատմությունը»,-ընդգծել է նա:
https://www.facebook.com/dvtbabayan/posts/821306458389202