«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ՈՒԵՖԱ-ի հետ պատերազմի
Հավաքել ենք բոլոր ինսայդները։
«Մանչեսթեր Սիթիի» որակազրկումը առաջին լուրջ հարվածն է FFP-ից՝ թոփ-ակումբների համար: Բայց թիմը Չեմպիոնների լիգա վերադառնալու ևս մեկ հնարավորություն ունի՝ բողոքարկել ՈՒԵՖԱ-ի հանձնաժողովի որոշումը մարզական արբիտրաժային դատարանում (CAS): Կան հաջողված օրինակներ. մի քանի տարի առաջ դա հաջողվեց «Միլանին»:
«Սիթին» պատրաստվում է գնալ CAS և պատրաստում է բոլոր հնարավոր զենքերը ՈՒԵՖԱ-ին տապալելու համար: 168․am-ը մի փոքր կպատմի այն մասին, թե ինչպես է Անգլիայի գործող չեմպիոնը դատարանում պաշտպանելու Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունքը:
- «Սիթին» պատրաստվում է հնարավորինս պատրաստված ներկայանալ դատարան: Ահա այն փաստարկները, որոնցով ակումբը պատրաստվում է բողոքարկել ՈՒԵՖԱ-ի հանձնաժողովի որոշումը:
Նախ, «Մանչեսթեր Սիթին» չի հավատում, որ ՈՒԵՖԱ-ն ազնիվ և անկողմնակալ էր իրենց գործի քննության ընթացքում: Սա ակնհայտ է նույնիսկ նրանց հայտարարությունից:
Հետևաբար, մանչեսթերյան ակումբը ՈՒԵՖԱ-ի կողմից կփնտրի ցանկացած բացթողում, ցանկացած խախտում և կքննարկի յուրաքանչյուր սխալ: Այս խախտումներից մեկը կարող է լինել այն, որ որոշ անգլիական պարբերականներ մինչև որոշումը արդեն հրապարակել էին որոշման մասին տեղեկատվությունը։
Արգելքից խուսափելու երկրորդ ճանապարհը ՊՍԺ-ի՝ նման դեպքին անդրադառնալն է: Այնտեղ հանձնաժողովը ուսումնասիրել է փարիզյան ակումբի եկամուտը, որը ստացվել է Քաթարի հովանավորների հետ գովազդային պայմանագրերից: Կար երկու վարկած՝ ակումբը պնդում էր գնահատել այդ պայմանագրերը 100 միլիոն եվրոյով, իսկ ֆրանսիական անկախ կազմակերպությունը՝ Octagon-ն՝ 5 միլիոնով:
Անհայտ պատճառներով, հանձնաժողովի ղեկավար Իվ Լետերմը (նա նաև ղեկավարում էր «Սիթիի» գործը), ընդունեց ակումբի գնահատականը՝ անտեսելով անկախ ուսումնասիրության տվյալները: Սա ՊՍԺ-ին թույլ տվեց տեղավորվել ֆինանսական արդար խաղի կանոնների շրջանակներում: «Սիթին» այս նախադեպը հստակ օգտագործում է իր բողոքարկման մեջ:
Հետաքննության սկզբից «Մանչեսթեր Սիթին» ուշադիր հետևում է մյուս բարձրակարգ ակումբների բոլոր ֆինանսական գործունեություններին: Դրա վրա կկառուցվի ևս մեկ պաշտպանական գիծ. տրվելու են այլ ակումբների օրինակներ ՝ ապացուցելով, որ «Սիթին» չի անում այնպիսի բաներ, որոնք ուրիշները չեն անում:
- «Սիթին» իսկապես լուրջ է տրամադրված: Նրանք արդեն փորձել են գործը կարգավորել մարզական արբիտրաժային դատարանի միջոցով, նախքան ՈՒԵՖԱ-ի վճիռը կայացնելը:
«Քաղաքայինների» փաստաբանները պնդում էին, որ քննությունը չի իրականացվել ճիշտ և վաղաժամկետ ներկայացվել է վերանայման: Հակադարձման այլ կետեր են ՈՒԵՖԱ-ի մշտական արտահոսքերը, որոնք խախտում են կազմակերպության գաղտնիության պահպանման պարտավորությունը: CAS-ը մերժեց «քաղաքայինների» բողոքարկումը, բայց գրություն ուղարկեց ՈՒԵՖԱ-ին՝ արտահոսքի անթույլատրելիության վերաբերյալ:
«Սիթիի» համար դա ավելի շատ ցույց էր, քան իրական դիտողություն. անգլիական ակումբը երեք գրասենյակներից ութ փաստաբան ուղարկեց CAS, իսկ միայն երկուսը՝ ՈՒԵՖԱ: Ակումբի այս քայլը անվանել է «Գործողություն CAS 1»: Ակումբը հասկացել է, որ «Գործողություն CAS 2»-ից նույնպես չի կարելի խուսափել:
- Երկամյա արգելքը ՈՒԵՖԱ-ն մանևրելու տեղ է թողնում: Առանց եվրոպական գավաթներին մասնակցելու իրավունքի ժամանակահատվածը կարող է կրճատվել մինչև 1 տարի, և դա դեռ նման կլինի ՈՒԵՖԱ-ի հաղթանակին:
Հայտարարության մեջ «Մանչեսթեր Սիթին» ասում է, որ հնարավորինս արագ կկազմակերպի դատական լսումները: Սկզբունքայնորեն, CAS-ը իր հերթին կարևոր է համարում մեծ նշանակություն ունեցող դեպքերը: Դա արվում է, օրինակ՝ դոպինգ սկանդալների դեպքում՝ կապված օլիմպիական խաղերին մասնակցելու հետ:
«Քաղաքայինների» գործը ակնհայտորեն վերաբերում է առավելագույն կարևորության խնդիրներին: Բոլորը հետաքրքրված են այն դիտարկել Չեմպիոնների լիգայում հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ, այսինքն՝ մինչև հուլիսի 7-8-ը: Բայց գործը իսկապես բարդ է. կա տարբերակ, որ ամեն ինչ կհետաձգվի:
Թվում է, որ մենք դատարանում տեսնելու ենք իսկական պատերազմ: Միգուցե «Մանչեսթեր Սիթին», այնուամենայնիվ, կհաջողի. նրանց կողմից են հանձնաժողովի անտրամաբանական որոշումները ՊՍԺ-ի գործով: Բայց Քաթարի շեյխերի կողքին էր ՈՒԵՖԱ-ի աջակցությունը, իսկ «Սիթիի» սեփականատերերի կողքին՝ ոչ:
Սիրարփի Աղաբաբյան