
Մեծ Բրիտանիայի ամենաթանկ առանձնատունը գտնվում է Լոնդոնի Սենթ-Ջոնս-Վուդի շրջանում

Մեծ Բրիտանիայում գտել են ամենաթանկ առանձնատունը. այն դասական ոճով կառուցված տունն է Լոնդոնի Սենթ-Ջոնս-Վուդի շրջանի ամենակենտրոնում գտնվող: Ինչպես հայտնել է Mansion Global-ը, դրա արժեքը 75 մլն ֆունտ ստեռլինգ է։
Շենքի արժեքը գրեթե կրկնակի գերազանցումէ այն տան գինը, որն ավելի վաղ ուներ Անգլիայի ամենաթանկ տան կարգավիճակը: Անշարժ գույքը նաեւ կարելի է վարձակալել շաբաթական 40 հազար ֆունտ ստեռլինգով, ինչն այն դարձնում է նաեւ Լոնդոնի ամենաթանկ վարձակալական առաջարկություններից մեկը: Կարմիր աղյուսից կառուցված հինգհարկանի առանձնատան մակերեսը կազմում է 25 հազար քառակուսի ֆուտ (2,4 հազար քառակուսի մետր): Տունն ունի յոթ ննջասենյակ, փակ սպա-համալիր՝ ստորգետնյա լողավազանով, մարզասարքերի սրահ, սաունա եւ համմամ:
Բացի այդ, ներսում կա չորս բար եւ 12-տեղանոց տնային կինոթատրոն: Առանձնատունը նախատեսված է շատ մարդկանց, այդ թվում նաեւ սպասարկող անձնակազմի համար (որի համար նախատեսված են առանձին շինություններ): Շենքում առկա է ն աեւ ավտոմատ ավտոմոբիլային վերելակ, որը մեքենան «Ջեյմս Բոնդի ոճով» տանում է հսկվող ստորգետնյա ավտոտնակ: