
Քեյթ Միդլթոնը հանրության մեջ հայտնվել է էժանագին հագուստով

Քեյթ Միդլթոնը հանրության մեջ հայտնվել է մասս-մարկետից գնված էժանագին հագուստով: Լուսանկարները հրապարակված են Daily Mail-ում։
Քեմբրիջի դքսուհին եւ նրա ամուսինը՝ արքայազն Ուիլյամը, այցելել են Մամբլս քաղաքում (Ուելս) գտնվող ծովային փրկարարական կայան: Հրապարակված լուսանկարներում դքսուհին Zara իսպանական մակնիշի կարմիր գույնի միդի-զգեստով է եւ Hobbs բրիտանական բրենդի վերարկուով, որը խանութի պաշտոնական կայքում վաճառվում է 259 ֆունտով:
38-ամյա Միդլթոնի ոտքերին Stuart Weitzman-ի սեւ երկարաճիշտ կոշիկներ էին: Նրա կերպարը նաեւ համալրվել էր մուգ գույնի ձեռնոցներով եւ տարբեր աքսեսուարներով՝ շարֆով՝ զգեստի երանգին համապատասխանող վարդագույն սրտիկներից պրինտով, կարմիր քլաչով, ոսկյա կուլոնով եւ օղակաձեւ ականջօղերով: