Բաժիններ՝

«Մոուրինիոն արդեն փոշմանել է, որ ղեկավարում է «Տոտենհեմը»»

«Արսենալի» նախկին կիսապաշտպան Պոլ Մերսոնը խոսել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի մասին:

«Ժոզե Մոուրինիոն ավելի լավը չի դարձնում «Տոտենհեմը»: Ամեն ինչ կրկին նման է «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ես ասում էի, որ նրա ժամանումը մի փոքր կսթափեցնի ֆուտբոլիստներին և հմայք կտա խաղին: Ժոզեն ժպտաց մի որոշ ժամանակ: Բայց բոլորը գիտեին, որ սա երկար չի տևելու, այնպես չէ՞: Նա կրկին վերածվեց դյուրագրգիռ Մոուրինիոյի: Եվ ես չեմ տեսնում, որ նա թիմը բարելավել է որևէ կերպ։

Թվում է, թե նա արդեն մտածում է՝ ի՞նչ եմ ես արել, երբ եկել եմ այստեղ: Թիմը կրկին կայուն չէ, չունի միջոցներ տրանսֆերների համար, չգնեց հարձակվող և այդպես կլինի նաև հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ժոզե Մոուրինիոն ավելի լավը չի դարձնում «Տոտենհեմը»:

Մոուրինիոն այնտեղ է միայն, որ կարողանա թիմը առաջին քառյակ հասցնել: Չեմ կարծում, որ Դենիել Լևին ցանկանում է նվաճել Անգլիայի գավաթը, բայց նա չի վերադառնում Չեմպիոնների լիգա»,-գրել է Մերսոնը:

25 տուրից հետո «Տոտենհեմը» վաստակել է 37 միավոր՝ գրավելով 5-րդ տեղը և 4 միավոր զիջելով 4-րդ տեղը զբաղեցնող «Չելսիին»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս