Բաժիններ՝

Չիզքեյքի պատրաստման ամենահեշտ բաղադրատոմսը

Բաղադրիչներ

1. Թխվածքաբլիթներ – 170 գ
2. Կարագ – 75 գ
3. Մուգ շոկոլադ – 220 գ
4. Սերուցքային պանիր – 370 գ
5. Շաքարավազ – 150 գ
6. Ձու – 3 հատ
7. Սերուցք – 150 մլ
8. Վանիլին

Պատրաստման եղանակը

1. Թխվածքաբլիթները մանրացնել և խառնել կարագի հետ:

Կարդացեք նաև

2. Լցնել տապակի հատակին, հարթեցնել:

3. Սերուցքային պանիրը հարել, ավելացնել շաքարավազը, ձվերը, սերուցքը և վանիլինը:

4. Շոկոլադը հալեցնել ջրային գոլորշու վրա: Լցնել պանրային զանգվածի մեջ, խառնել:

5. Զանգվածը լցնել հիմքի վրա և 1 ժամ թխել 160 աստիճան ջեռոցում:

6. Աղանդերը անմիջապես չհանել: Պետք է թողնել, որ այն ջեռոցի մեջ սառչի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս