«Տղերք, ձեր իրավաբանությունը մի փոքր կացինի է նմանվում… դուք ի՞նչ եք անում, այս ի՞նչ նախագիծ եք հրապարակ նետում». Գևորգ Գյոզալյան

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տղերք, ձեր իրավաբանությունը մի փոքր կացինի է նմանվում։ Միանշանակ է, որ հեղափոխության հիմնական և գլխավոր պատճառներից մեկը հենց ՍԴ անդամներն են եղել, միանշանակ է, որ այդ անդամները չեն ունեցել մասնագիտական անձնազոհության այն որակները, որը պետք է այդ բարձր պաշտոնը զբաղեցնելու համար և ինչի հետևանքով էլ հենց հնարավոր դարձավ հեղափոխությունը։

Միանշանակ է նաև, որ մենք չենք կարող ժողովրդի կամահայտնությամբ իրականացված հեղափոխությունը փորձել տեղավորել ձևական օրենքներում, եթե այդ օրենքները գործեին այնպես, ինչպես պահանջում էր հասարակական շահը, ապա տեղի չէր ունենա այն, ինչը տեղի ունեցավ։ Իսկ ինչը տեղի ունեցավ ամբողջությամբ համապատասխանում էր Սահմանադրության 3-րդ հոդվածում նկարագրված իրավունքին, որն առկա է անկախ օրենքում գրված լինելու հանգամանքից։ Ավելին, եթե մենք շարունակենք հեղափոխությունը տեսնել հիմքում դնելով օրենքների սահմանափակ մեկնաբանությունը, ապա կհասնենք անհեթեթության, քանի որ կպարզվի, որ ոչ թե օրենքներն են ծառայում ՀՀ քաղաքացիներին այլ հակառակը և հենց այդ «օրենքների» համաձայն էլ պետք է վերադառնանք նախկին իրավիճակին և դատենք բոլորին։

Այս բանաձևի երդվյալ վկաներն են «սահմանափակ իրավամտածողությամբ անձինք», ովքեր զուրկ են ազատ տեսնելու և գործելու հնարավորությունից և զբաղված են օրենքներին «պաշտելով» հանուն իրենց որովայնի։ Հետևապես ակնհայտ է, որ հեղափոխությունը չի կարող լինել ձևական օրենքների սահմանափակ մեկնաբանման տրամաբանության շրջանակներում, ուստի այս տեսակետից բոլորովին կարիք չկա հեղափոխությունը համապատասխանեցնել այդ «օրենքներին», հակառակը այն օրենքները, որոնք չենք արտահայտում ժողովրդի շահը (որը դրսևորվեց հեղափոխությամբ) ենթակա են վերացման։

Բայց դուք ի՞նչ եք անում, այս ի՞նչ նախագիծ եք հրապարակ նետում, սրանով դուք փորձում եք մանևրել և հեղափոխությունը խցկել վաղուց ի վեր անցած օրենքի մեջ։ Նույն տրամաբանությամբ կարելի է փոփոխել Սահմանադրության 215-րդ հոդվածը և ասել, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատավորների լիազորությունները դադարում են։ Նույնը կարելի է ասել Սահմանադրության 216-րդ հոդվածի մասին և այլն։ Բայց ախր այդ 7-րդ գլուխը վաղուց ի վեր ուժի մեջ է մտել։ Այս տրամաբանությամբ մենք միշտ կարող ենք դատավորներին տուն ուղարկել։

Իմ պատկերացրած լուծումը – ՀԱՆՐԱՔՎԵՆ Է միմիայն ՀԱՆՐԱՔՎԵՆ»։

Տղերք ձեր իրավաբանությունը մի փոքր կացինի է նմանվում։ Միանշանակ է, որ հեղափոխության հիմնական և գլխավոր պատճառներից մեկը…

Gepostet von Gevorg Gyozalyan am Mittwoch, 5. Februar 2020

Տեսանյութեր

Լրահոս