
ԲՀԿ-ի նկատմամբ դեմարշը «ուժի» ցուցադրություն էր. Ինչ է հասկացնում իշխանությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 14-ից հետո ԱԺ-ն այլեւս կարող է Փաշինյանին անվստահություն հայտնել, հնարավո՞ր է նման բան՝ հարցրինք ԱԺ մեր աղբյուրին։ «Մեկնարկած նստաշրջանի հենց առաջին օրը ԲՀԿ-ի նկատմամբ դեմարշը, նաեւ այն, որ իշխանությունը փորձում էր առաջին պլան բերել Էդմոն Մարուքյանին՝ որպես ընդդիմություն, «ուժի» ցուցադրություն էր, որ որեւէ մեկի մտքով, առաջին հերթին՝ ԲՀԿ-ի, չանցնի նման գործընթաց սկսել։
Ծառուկյանի գլխին կախված են տասնյակ ստուգումներ, գործեր։ Ուղղակի Փաշինյանը չի ցանկանում ՍԴ կոնֆլիկտի ֆոնին մի հատ էլ ԱԺ-ում ունենալ ԲՀԿ-ի դեմ, առայժմ դանդաղ է գործում։
Ի դեպ, եթե անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվում եւ տապալվում, ապա Սահմանադրությունը թույլ է տալիս կրկնել 6 ամիս հետո։ Եթե ավելի երկար լիներ ժամկետը, Փաշինյանն ինքը կկազմակերպեր այն՝ ապացուցելու, որ «կոնսենսուս 95 մինուս 5-ը» կա, սակայն ռիսկերը մեծ են, մանավանդ որ «գրիչի» պատմությունն ու ՍԴ-ի օրինագիծն ըմբոստություն են առաջացրել թիմում։ Սկսել են հասկանալ, որ իրենց ձեռքով են շագանակներ հանվում կրակից»:
Բայց Փաշինյանի համար Սահմանադրությունն «ասնավանի՞» է, հնարավո՞ր է` սահմանադրական փոփոխություններով նաեւ անվստահության ժամկետները վերանայվեն։ «Ամեն ինչ հնարավոր է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: